Երբեմնի բռնապետ Ալիևն այսօր ԵՄ-ի վստահելի գործընկեր
Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռման հուշագիր են ստորագրել: Հանդիպմանը հաջորդող Եվրահանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեռ Լայենի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ սա Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև երրորդ հուշագիրն է, իսկ Տիկին Լայենը իր գոհունակությունն է հայտնել՝ հայտարարելով, որ ուրախ է, որ ԵՄ-ի համար վստահելի գործընկերների շարքում տեսնում է Ադրբեջանին: