Ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի անվտանգության տեսանկյունից վտանգավոր է արտաքին քաղաքական վեկտորը կտրուկ փոխելը. միջազգայնագետ
Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի ներսում ևնրա շուրջ ընթանում են մի շարք գործընթացներ, այդ թվում՝ աննախադեպ: Հայաստան այցեելեց ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսիի գլխավորած պատվիրակությունը, որին հաջորդեցին ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով ցույցերը: Պակաս ուշագրավ չէր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլիայի 77 նստաշրջանի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ժամանակ հանդես եկավ Ալիևին ուղղված հարցադրմամբ: Շաբաթը ամփոփվեց սկանդալային իրադարձությամբ. Հայաստանը Թուրքիային էր հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության 2 անդամներին: