Political Etudes

Հայկական կողմը առավելագույնը զբաղված է ռիսկերի կառավարմամբ և սեփական օրակարգ չունի. քաղաքագետ

29.08.2022

Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:

Թեմայի շուրջ politicaletuds.org-ի հետ զրույցում (Դեմոկրատական այլընտրանք) կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ ադրբեջանական կողմը տևական ժամանակ հրաժարվում էր հանդիպումներից: Իսկ հիմա, Աղավնոյի ու բերձորի հարցը ճնշմամբ և ժամկետներից շուտ լուծելուց, դրանով ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելուց հետո, Ալիևը գնում է նոր բանակցային գործընթացի: Սա կանխատեսելի էր:

Սուրենյանցն այս հանդիպումից մեծ սպասելիք չունի:

Սուրենյանցն այս հանդիպումից մեծ սպասելիք չունի:

(Որպես կանոն, ես բրյուսելյան հանդիպումներից մեծ սպասելիք չունեմ, քանի որ Եվրամիությունն ինքնուրույն՝ առանց Ռուսաստանի մասնակցության, տարածաշրջանում ռեալ պայմանավորվածություններ կյանքի կոչելու համար գործիքակազմ չունի): Հիմա, հարցն այն է՝ Ռուսաստանն ու Եվրամիությունը մրձակցության մեջ են, թե, այնուամենայնիվ, գտնվում են որոշակի համաձայնությունների դաշտում: Մենք տեսնում ենք, որ բրյուսելյան հանդիպումներին հաջորդում է մոսկովյան հանդիպումները և Բրյուսելում ձեռբերված պայմանավորվածությունները շատ հաճախ իմպլեմենտացվում են Մոսկվայում):

Նա ընդգծեց այն հանգամանքը, որ եթե մոսկվան դեմ լիներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, գուցե այս հանդիպումը չկայանար:

(Ես այնպիսի կանխատեսում ունեմ, որ Մոսկվայում առնվազն դեմ չեն, որ ինչ-որ հանդիպումներ տեղի ունենան Բրյուսելում, քանի որ, կրկնում եմ, ինչ պայմանավորվածությունների էլ կողմերը գան, դրանք տարածաշրջանում, գետնի վրա կյանքի կոչելու ավելի արդյունավետ գործիքակազմ ունի Ռուսաստանը:

Այս իմաստով, պայմանավորվածությունը ձեռք կբերվեն Բրյուսելում, թե մեկ այլ մայրաքաղաքում, դրանց կիրառկման հարցում Ռուսաստանի դերը չափազանց մեծ է: Ի վերջո, չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի երաշխավորը Ռուսաստանն է):

Հարցին, թե կողմերն ինչ օրակարգով են գնում հանդիպման, քաղաքագետը պատասխանեց. (Նրանք մտադիր են բարձրացնել աշխատանքային խմբի ստեղծման հարցը, որը պետք է զբաղվի (խաղաղության պայմանագրի) մշակմամբ: Ինչ վերաբերում է հայկական կողմին: ապա պետք է ասեմ, որ հայկական կողմն իր օրակարգը չի բացահայտում: Ես, ցավոք սրտի, լավատես չեմ: Հայկական կողմը առավելագույնը զբաղված է ռիսկերի կառավարմամբ և սեփական օրակարգ ես չեմ տեսնում, որ ունի),- եզրափակեց մեր զրուցակիցը:

Izabela Sultanyan

🏷