Նիկոլի ու Ալիևի ջրերը հոսում են մեկ առվով
06.06.2022
Հայաստանն ու Ադրբեջանը մերձեցրել են դիրքորոշումները 2 երկրների տարածքներով սահմանային, մաքթսային և այլ տեսակի հսկողության ու ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղափոխման հարցերի շուրջ: Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում՝ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպման մասին, որը նախագահել են փոխվարչապետներ Շահին Մուստաֆաեւի, Մհեր Գրիգորյանը եւ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ ավտոմայրուղու անցկացման հնարավոր երթուղիների շուրջ, որն ապահովելու է տրանսպորտային կապը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության տարածքով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նիկոլի բանագնացները գնում են ոչ թե բանակցելու, այլ համաձայնություն տալու:
Izabela Sultanyan