Ադրբեջանի հետ հանդիպումները չեն եղել և չեն կարող լինել կառուցողական
04.06.2022
6 ամսվա ընդմիջումից հետո Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ հերթական հանդիպումը:
Մոսկվայում է կայանալու նաև սահմանազատման և անվտանգության հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների երկրորդ հանդիպումը, որի օրը,սակայն, դեռ հայտնի չէ:
հանդիպումները, համաձայն կողմերի տարածած հաղորդագրությունների, միշտ լինում են կառուցողական: Ալիևի հետ հանդիպումները Նիկոլը ևս համարում էր կառուցողական, որի հետևանքները եղան 44-օրյա պատերազմը, տարածքային ու մարդկային հսկայական կորուստները, ադրբեջանական զինված ուժերի ՀՀ տարածք ներխուժումը, Արցախի՝ Ադրբեջանի կազմում դիտարկելը :
Ադրբեջանական կողմի հետ հանդիպումները չեն եղել և չեն կարող լինել հայկական կողմի համար կառուցողական և չեն կարող բխել Հայաստանի շահերից, հատկապես, երբ Հայաստանի կողմից բանակցում է պարտված իշխանության ենրկայացուցիչը: Ինչ ձևաչափում էլ անցկացվեն բանակցությունները և ում միջնորդությամբ էլ դրանք տեղի ունենան, հայաստանյան ներկայիս իշխանությունները պատրաստ են բավարարել Ալիևի պահանջները և գնալ տարածքային զիջումների: Հիշենք Նիկոլի հայտնի արտահայտությունը, որը նա արեց ադրբեջանական զինված ուժերի՝ Սև լճի տարածքում հայտնվելուց հետո: նա ասաց. (30 կմ-ի համար հո պատերազմ չենք անելու):
Այո, մենք պատրաստ չենք, ռեսուրռսներ չունենք պատերազմելու, բայց կարելի է պայքարել դիվանագիտական ճակատում, որի կամքը, ինչպես տեսնում ենք, նիկոլը չունի:
ԵՎս մեկ արտահայտություն, որով Նիկոլն ընգծեց իր արհամարհանքն ու ատելությունը հայոց հողի նկատմամբ, հետևյալն է. (Շուշին ի՞նչ քաղաք է, ո՞ւմ է պետք Շուշին: Շուշին մի դժբախտ ու դժգույն քաղաք է): Սա է Նիկոլի վերաբերմունքն ու պատկերացումը հայաստանի ու Արցախի մասին:
Եվ ինչի՞ շուրջ կարող է բանակցել մեկը, ով չունի կամք պայքարելու, ով պատրաստ է հանձնվելու, ով հոժարակամ է զիջելու:
Իսկ ժողովուրդը նախկինների վախով ներշնչված՝ հանդուրժում է Նիկոլին՝ ՝ երկրի ղեկին և համառորեն աչք է փակում ամեն օր երկրի գլխավերևում կուտակվող սև ամպերի ու սպառնացող վտանգների վրա: Իսկ ադրբեջանական զորքի առկայության հետ կարծես թե հաշտվել են:
Izabela Sultanyan