Կարմիր բերետավորները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից. Իշխան Սաղաթելյան
31.05.2022
Շուրջ 1 ամիս տևած Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները դադարեցվել էին հանգստյան օրերին և վեսկսվեցին Երկուշաբթի օրը : Այդ օրը (Դիմադրություն) շարժման ակցիաները ընթացան մեղմ ասած ոչ խաղաղ պայմաններում:
Ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև բախման հետևանքով ոստիկանության երկու ծառայող է տեղափոխվել հիվանդանոց: Բերման ենթարկելու ընթացքում վնասվածք են հասցրել (Դիմադրություն) շարժմամ ակտիվիստներից մեկին: Նա հիվանդանոցում է:
Այսօր ՀՀ կառավարության շենքի շրջակայքից (Հերացի) թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել (Դիմադրություն) շարժման անդամները:
Պատգամավորները, որոնք ցանկանում էին մուտք գործել նախարարությունների շենքեր, ևս ևս հանդիպել են ոստիկանական կոշտ դիմադրության:
Բանն այն է, որ պատգամավորներն ընդամենը ցանկանում էին, որպեսսզի իրենց կազմած փաստաթղթի վերաբերյալ նախարարներն դիրքորոշում հայտնեին:
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը խայտառակություն անվանեց պատգամավորների մուտքը նախարարությունների շենք արգելելը և հայտարարեց.
Իշխան Սաղաթելյան
"Քանի որ նրանք չունեն դիրքորոշում կամ նրանց դիրքորոշումը շատ նման է Ալիևի դիրքորոշմանը և այնքան համարձակություն չունեն հակադրվել Նիկոլին և ոչ էլ ժողովրդին, գերադասեցին ոստիկանական ուժերով դեմ գնալ օրենքի պահանջներին և պատգամավորներին թույլ չտալ շենք բարձրանալ":
Խոսելով վերոնշյալ փաստաթղտի մասին՝ նա ասաց. "Ձևակերպել ենք մի պարզ և հստակ փաստաթուղթ, որի մեխը հետևյալն է. Արցախը որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում և հարցնում ենք, թե այս փաստաթղթի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք: Արդյունքում, Ներքին զորքեր, կարմիր բերետավորներ, սև բերետավորներ, շենքի ներսում 6-րդ վարչության ու Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայիններ":
Խոսելով վերոնշյալ փաստաթղտի մասին՝ նա ասաց. "Ձևակերպել ենք մի պարզ և հստակ փաստաթուղթ, որի մեխը հետևյալն է. Արցախը որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում և հարցնում ենք, թե այս փաստաթղթի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք: Արդյունքում, Ներքին զորքեր, կարմիր բերետավորներ, սև բերետավորներ, շենքի ներսում 6-րդ վարչության ու Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայիններ":
Սաղաթելյանը նաև հայտնեց, որ ոստիկանները հարվածել են իրեն, Աշոտ Սիմոնյանին և Գեղամ Մանուկյանին:
"Այդ կարմիր բերետավորները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից: Եվ մեզ համար ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, որոնք ակնհայտ հանձանարարություններով հարձակվում են քաղաքացիների, այդ թվում՝ պատգամավորների վրա: Մենք գիտենք իրենց տերերի և իրենց անունները: Եվ եթե կարծում են մարսելու են, ապա սխալվում են",- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է շարժման ընթացքին, ուժգնությանն ու ժողովրդին շարժման շուրջ համախմբելուն, ՀՀ 3-րդ նախագահ Ռ. Քոչարյանի որդի՝ Լևոն Քոչարյանն էլ հայտարարեց, որ պետք է շարունակել պայքարը՝ վստահեցնելով, որ այն, ինչի համար պայքարում են՝ ոչ թուրքացմանը և Արցախը պետք է մնա հայկական, 2 3 օրվա պայքար չէ: Նա դիմեց համաքաղաքացիներին՝ իրենց պայքարի պատճառներն ուսումնասիրելու խնդրանքով և հորդորեց միանալ իրենց:
Izabela Sultanyan